Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ «տաբուրետկայի», էլ չասած՝ «իշոտնուկ» վրա էլ ցանկության դեպքում նորմալ դիվանագիտություն կարելի է իրականացնել, եթե դրա համար կա կամք․ «Փաստ»

Սեպտեմբեր 09,2023 10:33

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում Լոնդոնում դեսպանատան շենքի ձեռքբերումը հիմնավորեց հետևյալ կերպ. «Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է»։ Ասել կուզի, թե այդ ծախսը ուղղված է դիվանագիտության մակարդակի բարելավմանը։ Բայց խնդիրն այն է, որ գույքային պայմանները շատ քիչ առնչություն ունեն դիվանագիտական գործունեության արդյունավետության հետ։ Անգամ «տաբուրետկայի», էլ չասած՝ «իշոտնուկ» վրա էլ ցանկության դեպքում նորմալ դիվանագիտություն կարելի է իրականացնել, եթե դրա համար կա կամք, բայց, միևնույն ժամանակ, կարելի է ճոխ շենքերի մեջ ոչ մի բան չանել։

Այսինքն՝ շենքը չէ, որ կանխորոշում է դիվանագիտության հաջողությունը։ Երբ իշխանությունները կարողանան դիվանագիտական արդյունքներ գրանցել, այդ ժամանակ էլ կարող են շենքերի մասին մտածել։ Մյուս կողմից էլ՝ արդեն 5 տարի Փաշինյանը պաշտոնավարում է, նոր հիշե՞ց, որ պատշաճ մակարդակի դեսպանատներ չունենք։

Հաջորդը. 2018 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե պետք է ձերբազատվել դեսպանների կամ գլխավոր հյուպատոսների պաշտոնում ոչ կադրային դիվանագետների նշանակման պրակտիկայից, բայց, ինչպես իր մյուս խոստումների դեպքում, կարճ ժամանակ անց հենց ինքն էլ խախտեց իր խոստումը։ Արդյունքում ոչ կադրային դիվանագետների՝ դեսպանների ու հյուպատոսների պաշտոնում նշանակելը դարձել է օրինաչափություն։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ դեսպանատները դարձել են քպականների ու իշխանությունների համակիրների աշխատանքի տեղավորման գործակալություն։ Իսկ դրա հաշվին պրոֆեսիոնալ դիվանագետների գործունեության դաշտը փոքրանում է։

Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների համար պրոֆեսիոնալիզմը ինչպես արժեք չունի մյուս ոլորտներում, այնպես էլ դիվանագիտության մեջ։ Իսկ ավելի հստակ՝ իրենց ոչ թե երկրի շահերն են հետաքրքրում, այլ սեփական աթոռը։ Դրա արդյունքում է, որ մի ժամանակ փաբերում ժամանակ անցկացնողները, որոնք դիվանագիտությունից հեռու էին կիլոմետրերով, հանկարծ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվեցին տարբեր, այդ թվում՝ դիվանագիտական պաշտոններում։ Եթե նույնիսկ այդ մարդիկ աշխատեն աշխարհի լավագույն շենքերում, միևնույնն է, մեր դիվանագիտության էությունը դրանից չի փոխվի։

 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930