Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի, դրածդ լիֆտերին տեր կանգնի». Ավինյանը կոմունալի պետին կանչեց, որ օգտվի բարեփոխված ու վատ աշխատող վերելակից

Սեպտեմբեր 09,2023 19:45

Այսօր Ավանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը մոտեցավ բակային տարածքում խաղացող երեխաների, հարցուփորձ արեց: Մի բնակիչ, տեսնելով թեկնածուին, ասաց. «Ոնց կաք, էդպես էլ մնացեք, մենակ չփոխվեք կյանքում»: Ավինյանը արձագանքեց. «Ես ձեր վստահությունն արդարացնելու եմ անպայման: Գալիք 5 տարում ոչ մի անբարեկարգ բակ չի մնալու, այն, ինչ հիմա կոպիտ ասած ներվ է քանդում ու վնաս է տալիս, դա մի հատ վերացնենք, հաջորդ փուլում նոր բակերին ենք անցնելու»: Երբ ավանցի Ալլան եւս մեկ անգամ հորդորեց՝ «տղա ջան, չփոխվես հանկարծ», քարոզարշավին մասնակցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծիծաղեց՝ հավաստելով. «Փոխվելու ժամանակը անցել ա արդեն»:

Բակերից մեկում էլ բնակիչներից մեկն ասաց, որ իրենց շենքի վերելակը փոխել են հուլիսին, բայց խնդիրներ ունի ու լավ չի աշխատում, հարկերում մեկ կանգնում է, մեկ չի կանգնում: Ավինյանը որոշեց բնակչի հետ օգտվել այդ վերելակից եւ անձամբ համոզվել, հետն էլ կանչեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին՝ ասելով. «Արի, դրածդ լիֆտերին տեր կանգնի»:

Մեկ այլ բնակիչ դժգոհեց. «Պարո՛ն Ավինյան, էս դեմի կանգառը չի կանգնում տրանսպորտը, դիմացը կանգնում է»: Թեկնածուն ճշտեց՝ կանգառ կա՞ բայց, պարզվեց՝ չկա, իսկ բնակիչը հակադարձեց. «Մենակ 65 համարն է կանգնում, առաջ կանգնում էին: Կանգառը խաչմերուկում է»: Ավինյանն ասաց. «Ընդամենը պիտի ոտքով իջնեք, 2 մետր տեղ է, խնդի՞ր ա»: Բնակիչն ասաց, որ 600 մետր է հեռավորությունը, խոստացան տրանսպորտի վարչության պետի հետ խնդիրն ուսումնասիրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930