Լրահոս
Օրվա լրահոսը

«Քյափը՝ 8», «խաչն էլ` ոչինչ». Բլոտի չեմպիոն Տիգրան Ավինյանը ավանցիներին բլոտով կրեց

Սեպտեմբեր 09,2023 18:01

Այսօր Ավանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը մոտեցավ բլոտ խաղացող բնակիչներին ու հարցրեց՝ ի՞նչ դժգոհություններ ունեք: Նրանք պատասխանեցին, որ դժգոհությունները սահմանից են ու առաջարկեցին՝ «ձեզ էլ բաժանե՞նք, խաղաք»: Ավինյանը չհրաժարվեց մի «օյին» խաղալու առաջարկից, բայց խաղաքարտերը ոնց որ լավը չէին: «Հրաչն ա բաժանել»,- արդարացան խաղացողներն ու շարունակեցին:

Այսպես «քյափը՝ 8», «խաչն էլ՝ ոչինչ», «ղոզը ի՞նչ եղավ՝ քյափն ա» զրույցներով բանը հասավ նրան, որ Ավինյանը կրեց, ավանցիներն արձագանքեցին. «Չէ, դու ուրեմն քաղաքապետի ընտրությունը կրեցիր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930