Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրադրությունն այնպիսին է, որ ԼՂ նոր ընտրված առաջնորդին շնորհավորելու շատ բան չկա»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 12,2023 00:04

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։

Փաշինյանը նախ նշեց, որ ափսոսում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի  համար։ «Կարող եմ ասել, որ ամեն դեպքում աշխատանքային ողջ շրջանում մեր միջեւ եղել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ եւ փոխըմբռնում։ Կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա, եւ մենք այսօր նաեւ մեր դիրքորոշումները եւ մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու եւ չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք, նաեւ՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով։ Մեր ջանքերի կենտրոնացումը պետք է լինի ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարումը։ Եվ մենք չպետք է թույլ տանք, որ ավելորդ քաղաքականացմամբ հարցի հումանիտար ձեւակերպումը ձեւափոխվի քաղաքականի։ Մեր մոտեցումները բխում են այդ տրամաբանությունից»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի եւ ԼՂ իշխանության միջեւ կա շփում, դա կարեւոր է նաեւ իրադրությանը ծանոթանալու համար առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալու տեսանկյունից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Փաշինյան ջան ամեն ինչ թող մի բանով զբաղվի՝ քրեակատարողական բարեփոխումներով։ Չէ որ դու ցմահ նստելու ես, դու մի հատ նայի քրական օրենսգիրքը քո հետ կապված ինչքաաան հոդվաճներ ունի։ Միլոշեվիչից կռուտոյ տղա չլինես, նստելու ես երկար երկար

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930