Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ՝ շախմատի պատանեկան ԵԱ-ում

Սեպտեմբեր 15,2023 12:27

Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների (մինչեւ 8, 10, 12, 14, 16, 18 տարեկաններ) առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է 36 մասնակցով։

Մեր շախմատիստներից գերազանց հանդես եկավ տղաների ավագ տարիքային խմբում ընդգրկված Արսեն Դավթյանը (լուսանկարում)։ 17-ամյա Արսենը մեկնարկում անհաջողության մատնվելուց հետո մնացած բոլոր ութ տուրերում պարտության մատնեց բոլոր մրցակիցներին եւ նվաճեց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոնի կոչումը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Արսեն Դավթյանը Ռումինիայում երկրորդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորմա։

Լավ հանդես եկավ նաեւ 14 տարեկան տղաների պայքարին մասնակցող Բենիկ Աղասարովը, որը ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Մեր աղջիկներից լավագույն արդյունքը ցույց է տվել G14 խմբում հանդես եկած Սոնա Կրկյաշարյանը։ Նա 6,5 միավորով հանգրվանել է 5-րդ հորիզոնականում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930