Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն զոհի ու մարդկային կորստի համար ռուս խաղաղապահները պատասխանատու են․ Տաթև Հայրապետյան

Սեպտեմբեր 19,2023 17:15

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ռուսական կողմի արդարացումները (որ հղում են անում Փաշինյանի քաղաքական հայտարարությունների վրա), մեղմ ասած, անբարոյականության դրսևորում են:

Բազմաթիվ հայեր վերադարձել են Արցախ՝ հավատալով ռուս խաղաղապահներին, իսկ հիմա նրանց ներկայության ու թույլտվության պարագայում ռմբակոծվում են բնակելի շենքեր, թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը…

Ամեն զոհի ու մարդկային կորուստի համար նրանք պատասխանատու են՝ անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ վտանգավոր ու սխալ հայտարարություններ է արել, դա իրենց պատասխանատվության գոտին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930