Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասը հայ ազգի գենետիկ կոդի մարմնացումն է». հոգեհանգստյան կարգ վարդապետի ծննդյան առիթով

Սեպտեմբեր 26,2023 18:22

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը անվանի մտավորականների, արվեստագետների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել վարդապետի շիրիմին: Կոմիտասի ծննդյան 154-ամյակի առիթով կատարվել հոգեհանգստյան կարգ:

Արարողության ավարտին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ կատարել է Կոմիտասի «Ել, ել» ստեղծագործությունը:


ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, խոսելով Կոմիտասի ստեղծագործական ժառանգության և կերպարի մասին, ընդգծել է, որ Կոմիտաս վարդապետը հայ ազգի գենետիկ կոդի մարմնացումն է, հայության հավաքական ուժի, ապրելու և արարելու խորհուրդն ու անկոտրում կամքի առհավատչյան:

Վարդապետի 154-ամյակի առթիվ հնչեցվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի զանգը:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930