Լրահոս
Օրվա լրահոսը

USAID-ն Գորիսում համակարգում է ԼՂ-ի ճգնաժամից տուժածներին մարդասիրական օգնությունը․ դեսպան Քվին

Հոկտեմբեր 04,2023 15:14 Share

«USAID-ն Գորիսում համակարգում է «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժածներին մարդասիրական օգնությունը»,- X-ում գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

«ԱՄՆ-ի USAID-ի Աղետներին աջակցության արձագանքման թիմը (DART) կարևոր աշխատանք է կատարում Գորիսում, որտեղ նրանք աշխատում են հայ և միջազգային գործընկերների հետ՝ համակարգելու ԱՄՆ մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժածներին»,- ասված է դեսպանի գրառման մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել