Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանադայի հավաքը ուղերձ է հղում եվրոպական ղեկավարությանը` պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական շարունակվող ցեղասպանական քաղաքականության դեմ

Հոկտեմբեր 06,2023 08:55

Իսպանիայի տարբեր քաղաքների հայ համայնքների անդամները հոկտեմբերի 5-ին հավաքվել էին Գրանադայում՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության կողմից, նպատակ ուներ իրազեկել մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունների մասին, դատապարտել Եվրամիության մեղսակցությունը Ադրբեջանի էթնիկ զտումներին և միջազգային անհապաղ միջամտության կոչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։

Ցույցի կազմակերպիչներից Տիրան Կիլիկյանը ներկայացրել է ցուցարարների պահանջները և կարևորել Ադրբեջանի կողմից իր ցեղասպան քաղաքականության համար պատասխանատվության ենթարկելու կոչը։

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության համակարգող Գասպար Կարապետյանն ընդգծել է հայկական միասնության կարևորությունը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։ Կարապետյանը կոչ է արել հայ համայնքին միասնաբար բռունցք դառնալ հանուն Լեռնային Ղարաբաղի:

Գրանադայի հավաքը ուղերձ է հղում եվրոպական ղեկավարությանը` պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական շարունակվող ցեղասպանական քաղաքականության դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031