Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականը ավարտեց  մրցելույթները

Հոկտեմբեր 08,2023 23:13

Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականը ավարտեց  մրցելույթները Անտվերպենում ընթացող աշխարհի առաջնությունում։ Թեեւ այս անգամ մեր տղաներին չհաջողվեց մեդալ նվաճել, սակայն նրանց մրցելույթները արժանի են միայն գովեստի։

Առանձին գործիքների վրա պայքարում առաջնության ամենաավագ մասնակիցը՝ 39-ամյա Հարություն Մերդինյանը, նժույգ թափերում գերազանց է կատարել իր ծրագիրը, սակայն նրան շատ քիչ չի բավարարել պատվո պատվանդան բարձրանալու համար։ Մերդինյանը գրավել է 4-րդ տեղը։

Իր ավագ թիմակցի ճակատագրին է արժանացել Վահագն Դավթյանը, որը օղակների վրա կրկին միավորների չնչին տարբերությամբ բավարարվել է 4-րդ տեղով։ Իսկ Արթուր Ավետիսյանը ճանաչվել է 7-րդը։

Արթուր Դավթյանը հենացատկերում, ցավոք, առաջին վարժությունը ձախողել է, սակայն գրեթե իդեալական է կատարել երկրորդը։ Բայց երկու ցատկերի միջին գնահատականը եղել է վեցերորդ արդյունքը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031