Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը

Հոկտեմբեր 18,2023 18:24

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Աղասու Մելքոնյանը։

Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1961 թվականին՝ Ախալքալաք քաղաքում։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1982-1985 թվականներին եղել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ: 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական, 2002 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ:
Աշոտ Մելքոնյանը 1986 թվականին աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։ Եղել է գիտաշխատող, գիտական քարտուղար, փոխտնօրեն, իսկ 2002 թվականից՝ ինստիտուտի տնօրեն: 2004 թվականին նա ստացել է պրոֆեսորի կոչում, 2006 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Նա հեղինակ է 474 գիտական աշխատության, այդ թվում՝ 19 գրքերի, որոնք լույս են տեսել 10 լեզուներով աշխարհի 15 երկրներում: Ակադեմիկոս Մելքոնյանն արժանացել է «Մովսես Խորենացի», «Վաչագան Բարեպաշտ», ԵՊՀ ոսկե մեդալների և տասնյակ այլ պարգևների:
Աշոտ Մելքոնյանը նշեց, որ հայոց պատմության նոր ակադեմիական հրատարակության 8 գրքերից 6-ն անվճար տրամադրվել են գրադարաններին, զորամասերին և դպրոցներին։ «Ինչպես բազմահատորյակի, այնպես էլ մնացած աշխատությունների ստեղծման հարցում առաջնորդվել ենք բացառապես անաչառ պատմություն գրելու հրամայականով՝ քաղաքական կոնյուկտուրայից զերծ», – ասաց Աշոտ Մելքոնյանը։

Որպես կարևոր ձեռքբերում՝ նա շեշտեց ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի դերակատարությունը։ «Ի պատասխան մեր նամակի՝ ԱՄՆ կոնգրեսը հայտնել էր, որ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ինստիտուտի դիմումը որոշակի նշանակություն է ունեցել կոնգրեսականների ճիշտ կողմնորոշվելու խնդրում», – ասաց Աշոտ Մելքոնյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031