Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծ օրակարգերին եւ անհեթեթ հարցերին չեմ պատասխանում». Ժաննա Անդրեասյանը՝ Նժդեհին «ֆաշիստ» որակելու մասին

Նոյեմբեր 02,2023 13:51

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին՝ Նժդեհին «ֆաշիստ» որակելու համար ինքը քննադատությունների ենթարկվեց, ի վերջո, կհնչեցնի՞ իր կարծիքը՝ իրո՞ք Նժդեհին ֆաշիստ է համարում։

«Չեք հոգնե՞լ այդ հարցը տալուց, ես հոգնել եմ անընդհատ նույն բանը կրկնելուց։ Սպառված է այդ թեման, փակեք։ Կեղծ օրակարգերին եւ անհեթեթ հարցերին չեմ պատասխանում։ Ես հարմար եմ գտնում խոսել այն, ինչը համարում եմ կարեւոր, օրակարգային եւ որեւէ կերպ չեմ գտնում, որ ես պիտի սպասարկեմ ձեր նշած կեղծ օրակարգերը, ես նկատի ունեմ իմ անձի դեմ տարածվող տեղեկություններն ու լուրերը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։ Նկատառմանը՝  միգուցե մեկ անգամ կպարզաբանի՞ այս հարցը, որ հանրությունը տեղեկանա իր տեսակետի մասին, նա պատասխանեց. «Դուք արդեն ստացաք իմ պատասխանը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930