Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաշնորհների վերջին հանգրվանը

Նոյեմբեր 17,2023 10:00

Այսօր «Առավոտի» տպագիր տարբերակում լույս է տեսել Խոսրով Հարությունյանի հոդվածը (վաղը կդրվի մեր կայքում): Մենք տպագրում ենք նաեւ Արմեն Աշոտյանի գրառումները, որոնք նա անում է՝ գտնվելով անազատության մեջ: Ասել, որ ես խիստ համակրում եմ այդ քաղաքական գործիչներին կամ ինձ շատ էր դուր գալիս այն, ինչ նրանք անում էին իրենց իշխանության օրոք, ես չեմ կարող: Բայց արդեն մի քանի տասնամյակ իմ աշխատանքի մի մասն է տեքստեր կարդալը եւ դրանց որակը գնահատելը՝ վերանալով հեղինակների անձից: Այս տեքստերում ես տեսնում եմ մտածողության որոշակի մակարդակ, մարտահրավերներին դիմադրելու հայեցակարգ: Այլ հարց է՝ ես այդ մտքերի հետ համաձա՞յն եմ, թե՞ ոչ:

Ես լսում եմ Փաշինյանի եւ ՔՊ-ականների ելույթները, եւ այդ տեքստերի մեջ չեմ տեսնում որեւէ հայեցակարգ: Տեսնում եմ միայն կռվազանություն եւ բանսարկություններ (ի դեպ, երբ բանսարկուների գրպանում են նաեւ իրավական համակարգը եւ դատարանները, նրանց տեքստերը դառնում են նաեւ «իրավական»): Ամբողջ հռետորաբանությունը հիմնված է երկու թեզի վրա:

1/ Արցախը հանձնվել է վաղուց՝ 1991, 1996, 2001, 2008, 2016 թվականներին, ամեն անգամ նոր տարեթվեր են հնչում:

2/ Մեր պետության ամենակարեւոր խնդիրը «նախկինների թալանածը» բացահայտելն է եւ այդ գումարները պետական բյուջե բերելը (հավանաբար, Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու համար):

Երկու թեզերն էլ, կարծում եմ, կեղծ են: Անկախ նրանից, թե երբ ինչ է բանակցվել արցախյան խնդրի շուրջ, եւ որքանով հաջող էին կարգավորման ծրագրերը, դրանք համեմատության որեւէ եզր չունեն այն աղետի հետ, որը տեղի է ունեցել Փաշինյանի իշխանության ժամանակ: Ճիշտ նույն ձեւով՝ հայրենիքի կորուստը որեւէ կերպ հնարավոր չէ համեմատել կոռուպցիայի հետ՝ որքան էլ այն զազրելի երեւույթ լինի: Իշխանության կողմնակիցներն ասում են, որ պատերազմում հաղթանակը կամ պարտությունը պայմանավորված են երկրում կոռուպցիայի մակարդակով: Բայց այդ դեպքում մենք պետք է ջախջախեինք Ադրբեջանին, որտեղ կոռուպցիայի մակարդակը միշտ մի քանի անգամ գերազանցել է մերը:

Այսպիսով՝ կարեւոր է հասկանալ, թե ինչու են Փաշինյանն ու նրա թիմը զբաղվում միայն արդարացումներով, մանր խարդավանքներով եւ քաղաքական հնարավոր ու անհնարին հակառակորդներին վարկաբեկելով, նրանց «շեշտակի հարվածներ» հասցնելով: Ինձ համար պատասխանը պարզ է. որովհետեւ նրանք հոգու խորքում հասկանում են, որ պետության եւ ազգի առջեւ լուրջ խնդիրներում նրանք որեւէ հաջողության չեն հասնի՝ ինչպես տապալվել են, այդպես էլ տապալվելու են: Մնում է՝ զբաղվեն բանսարկություններով: Այս հարցում, պետք է արժանին մատուցել, մեծ վարպետներ են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    100% ճիշդ արժեւորում մըն է, տուեալ էական խնդրին:

    Եւ հետեւաբար ամենացաւագինը, անհանդուրժելին, այն է, որ վերեւ պարզաբանուած պատճառով՝ այդքան կորուստներ ունեցանք, նամանաւանդ մարդկային կորուստներ: Մինչ ողբերգութեան վերջնական հաշուեփակի պահը, տակաւին չէ հասած:

    Ուրեմն ձեւով մը, երանի թէ տեղի ունեցած եւ դեռ անաւարտ Հայոց Աղէտին պատճառը՝ դաւաճանութիւնը լինէր…

    Եւ ոչ թէ հայերուն հաւաքական յիմարութիւնը, որ այս տեսակի վարչակարգ մը մէջտեղ բերին, այսպիսի արարածների յանձնեցին ու վստահեցան Արցախի եւ Հայաստանի ճակատագիրը: Հրճուանքի ճիչերով:

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Սարգիս Զեյթունյան says:

      Դավաճանություն և հավաքական հիմարություն. մեկը մյուսին չի բացառում: Երկուսն էլ առկա է:

      • Սարգիս Զեյթունյան says:

        Ու որպեսզի դավաճանները՝ հանձինս վարչապետի, ԱԺ նախագահի և այլ միջակությունների, իրենց շոյված չզգան, այո, և ապաշնորհություն: Երեք գործոն, որոնց համատեղմամբ բազմապատկվեց աղետի չափը: Մի բառով՝ synergy (եթե հայերենում համարժեք բառը կա՝ ասեք: Բառարաններում չգտա):

  2. Aha says:

    We need a serious documentary film that covers the period starting in 2018 (and why not, since independence but the priority is to the revolution period). It is obvious that the current administration is trying to falsify history and to make people forget it and since they are unbeatable in manipulation they might succeed.

    Thus, everything must be recorded and made into a top notch documentary film, so that it can be shown to the Armenian people one day, in Armenia and the Diaspora, including the highly educated, with essentially the following implicit message: “This is what you did, this was your choice!”

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930