Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ.-ի ընտրություններից առաջ Հայաստանի ընդդիմությունը դիմել էր ՌԴ-ին՝ խնդրելով աջակցել իրենց, բայց ռուսական կողմը հրաժարվել էր․ Զատուլին

Նոյեմբեր 22,2023 14:52

2021թ.-ի ընտրություններից առաջ Հայաստանի ընդդիմությունը դիմել էր ՌԴ-ին՝ խնդրելով աջակցել իրենց, բայց ռուսական կողմը հրաժարվել էր, ինչպես տեղեկանում ենք ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի տելեգրամյան ալիքից, «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ասել է նա:

Նա նշել է, որ ժամանակին ինքը զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանի գալու հետևանքների մասին՝ ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից, բայց նրան չեն լսել։

«Ինձ ասում էին՝ մենք չենք կարող համագործակցել Հայաստանի ընդդիմության հետ, մենք սկզբունքային գիծ ունենք, մենք աշխատում ենք ղեկավարների հետ, աշխատում ենք պաշտոնական իշխանությունների հետ»,- ասել է Զատուլինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930