Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից շատ բան ունենք սովորելու և շատ աշխատանքներ միասին անելու․ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Չինաստանի քաղաքացիական հարցերի նախարարության պատվիրակությանը

Նոյեմբեր 23,2023 17:54

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերի նախարարության պատվիրակությանը՝ նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական երկարամյա բարեկամական հարաբերությունների դերն ու այս համատեքստում ընդգծել երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը։

«Մենք արդյունավետ համագործակցություն ունենք Հայաստանում Չինաստանի դեսպանության հետ և իրականացրել ենք համատեղ բազմաթիվ ծրագրեր։ Հուսով ենք, որ Քաղաքացիական հարցերի նախարարության հետ հետագա նախաձեռնությունները ևս շոշափելի արդյունք կունենան»,- նշել է նախարարը։

Ժան Չենգֆուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ  պատվիրակության անդամները տպավորված են Հայաստանով։

«Թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը զարգացող երկրներ են, և պետք է միմյանց օգնենք, որ գտնենք զարգացման ճիշտ ճանապարհը։ Հայաստանից շատ բան ունենք սովորելու և շատ աշխատանքներ միասին անելու»,- նշել է պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ պատրաստակամ են տարբեր ոլորտներում իրականացնել փորձի փոխանակում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին։ Ժան Չենգֆուն նշել է, որ իրենք պատրաստակամ են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։

Այցի շրջանակում պատվիրակության անդամների մասնակցությամբ նախատեսվում են առանձին քննարկումներ ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցեր՝ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930