Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեց կինը մնացել է Հարությունագոմեր գյուղում․ ասում են՝ «ողջ է, ապրում է լքված գյուղում միայնակ». MediaHub

Նոյեմբեր 29,2023 14:34

MediaHub-ը զրուցել է Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքի ղեկավար Հենրիկ Սարգսյանի հետ, որը տեղահանումից հետո գյուղում մնացած 4 տարեցների հարցով ամեն օր հանդիպումներ է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու միջազգային տարբեր կառույցների հետ։

«Սեպտեմբերի 19-ի գիշերը, որպես համայնքի պատասխանատու, տուն առ տուն այցելել ու հրահանգել եմ դուրս գալ, տարհանումը կազմակերպել է համայնքը՝ գյուղում մնացած երիտասարդների օգնությամբ։ Սակայն, 4 տարեց, այդ թվում՝ 1 կին, այդպես էլ չեն եկել՝ հակառակ մեր հորդորների։ Երբ գնացել ենք իրենց հետևից անգամ տանը չեն եղել։ Մյուս օրն արդեն անհնար էր գյուղի կողմ գնալ, որովհետև տարածքը ադրբեջանցիների վերահսկողության տակ էր»,– ասաց մեր զրուցակիցը։

«Երբ տեղափոխվել ենք Հայաստան, այստեղից հորդորել եմ Կարմիր խաչին, գնալ ու գտնել հայր ու որդի՝ Շուրա և Ահարոն Նարիմանյաններին, Անդորա Մկրտչյանին և Սամվել Աղամալյանին։ Միջազգային կազմակերպությունը մոտ մեկ ամիս առաջ այցելել է նրանց, գտել ու իրենց ցանկությամբ վերադարձրել Հայաստան։ Բայց, 74-ամյա Անդորան չի եկել»։

Հենրիկ Սարգսյանն ասաց, որ 2 շաբաթ առաջ տեղեկություն է իմացել, որ նա ողջ է, ապրում է լքված գյուղում միայնակ։

Հունան ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930