Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի 100 աշակերտներ կմեկնեն Դուբայ՝ մեկշաբաթյա շրջագայության

Դեկտեմբեր 05,2023 21:12 Share

Շիրակի մարզի բարձր առաջադիմություն ունեցող 100 աշակերտներ գալիք տարում կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք՝ ճամփորդության։ Նրանց խրախուսելու նպատակով նման ծրագիր է իրականացնում «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնը։

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից, այսօր այդ կենտրոնի ղեկավար Սմբատ Հակոբյանը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների, Շիրակի մարզի խոշորացված համայնքների ղեկավարների ու դպրոցի տնօրենների ներկայությամբ հանդիպում է ունեցել բարձր առաջադիմություն ունեցող 100 աշակերտների հետ՝ նման խոստում տալով։

«Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի կողմից իրականացվող  այս ծրագիրը կյանքի կկոչվի հաջորդ տարվա սկզբին։

Այն կլինի նաև միջմշակութային փոխանակման հնարավորություն, ընտրությունը կատարվել է մարզի 100 դպրոցներից, այսինքն յուրաքանչյուր դպրոցից մեկ աշակերտ է մասնակցելու։

Որոշ դպրոցների ֆեյսբուքյան էջերում արդեն իսկ տեղադրված են տվյալ դպրոցից ընտրված աշակերտի անուն-ազգանունը։ Այդ էջերից տեղեկանում ենք, որ աշակերտների շրջագայությունը մեկ շաբաթով է։

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել