Լրահոս
Օրվա լրահոսը

Փախի՛ր Ռուսաստանից, փրկիր քեզ և հայոց պետականությունը. Սաակաշվիլին՝ Փաշինյանին

Դեկտեմբեր 06,2023 11:36

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս հնարավորինս արագ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների և կոնյակի ներկրումը և այդ արգելքը պետք է նախազգուշացում լինի Փաշինյանի համար, քանի որ Պուտինը սկսել է չսիրել ոչ թե հայկական կոնյակը, այլ՝ հենց Փաշինյանին, իսկ էմբարգոն նրան իշխանությունից հեռացնելու հերթական քայլն է։

«Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. հարգելի՛ Նիկոլ, փախի՛ր։ Փախի՛ր արագ, առանց հետ նայելու ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։

Բայց ամենակարևորը՝ փախի՛ր Ռուսաստանից, փրկիր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Խուսափեք դրանից՝ ողջ մնալու համար:

Համոզված եմ՝ դեռ ուշ չէ: Եվ դադարեք դանդաղել ու տատանվել: Ուշացումը նման է մահվան», – գրել է Սաակաշվիլին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031