Լրահոս
Օրվա լրահոսը

«Wi-Fi Calling». զանգ Wi-Fi ցանցով՝ Հայաստանից կամ արտերկրից, սակագնային պլանի շրջանակներում 

Դեկտեմբեր 08,2023 14:34

 «Wi-Fi Calling» ծառայությունն արդեն հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի ցանցում: Կան վայրեր, որտեղ բջջային ցանցի ազդանշանը թույլ է կամ անհասանելի, ինչը խնդիր է առաջացնում զանգահարելիս կամ զանգեր ստանալիս: Այսօր «Wi-Fi Calling»-ի շնորհիվ այս խնդիրը հեշտությամբ լուծվում է: Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը «Wi-Fi Calling» ծառայության միջոցով և VoWi-Fi տեխնոլոգիայի հետ համատեղելի սմարթֆոնով թույլ է տալիս ընկերության բաժանորդներին զանգեր կատարել Wi-Fi ցանցի միջոցով թե՛ տանը, թե՛ արտերկրում։ Պարզապես պետք է միանալ  որևէ Wi-Fi ցանցի և շարունակել օգտվել բջջային ծառայություններից: Զանգահարելիս ու զանգեր ստանալիս գործում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները:

«Վիվա-ՄՏՍ-ի համար անչափ կարևոր է, որ ընկերության բաժանորդները սմարթֆոնների գործառույթները կիրառելու ավելի շատ հնարավորություններ ունենան: Ընկերությունն առաջարկում է նորարարական ծառայություններ, որոնց առանցքում IMS (IP Multimedia Subsystem) համակարգն է։ Այսօր դժվար է պատկերացնել կյանքն առանց բջջային հեռախոսի: Շատերիս համար սմարթֆոնները պարզապես անփոխարինելի են։ Մենք սովոր ենք, որ բջջային կապը և Wi-Fi-ը գործում են իրարից զատ, բայց երբեմն հայտնվում ենք այնպիսի վայրերում, որտեղ բջջային կապը հասանելի չէ, բայց կա Wi-Fi ցանց։ Հենց այստեղ է օգնության հասնում «Wi-Fi Calling»-ը, բայց այս տեխնոլոգիայի հնարավորությունները սրանով չեն սահմանափակվում։ «Wi-Fi Calling»-ի միջոցով կատարված զանգը համարվում է տեղական, այսինքն՝ խոսում եք նույն գնով, ինչ Հայաստանում: Նոր տեխնոլոգիաներ ներդնելով՝ մենք փորձում ենք մեր բաժանորդների կյանքը դարձնել ոչ միայն հարմարավետ, այլև ավելի շահավետ»,- ասաց Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Wi-Fi Calling»-ը կարող է օգնության հասնել այն վայրերում, որտեղ բջջային կապը համեմատաբար թույլ է, օրինակ՝ երբ գտնվում եք ստորգետնյա, կիսանկուղային տարածքներում, ամառանոցներում և ցանկացած այլ վայրում, որտեղ կապն անկայուն է, բայց առկա է Wi-Fi ցանց։ Պարտադիր չէ, որ «Wi-Fi Calling»-ով զանգահարելիս զանգը ստացող անձը նույնպես ունենա ակտիվ «Wi-Fi Calling» ծառայություն, որպեսզի կարողանա պատասխանել զանգին:

«Wi-Fi Calling» ծառայությունը չի նախատեսում ռոումինգի ակտիվացում կամ հատուկ OTT հավելվածի ներբեռնում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ արտադրողի կողմից ներդրված և մեր տարածաշրջանի համար ակտիվացված «Wi-Fi Calling» ֆունկցիայով սմարթֆոն, սմարթֆոնի կարգավորումներում ակտիվացնել «Wi-Fi Calling»-ը և միանալ որևէ Wi-Fi ցանցի։

Արդյունքում, անգամ բջջային ցանցին միացած չլինելու (անհասանելի) դեպքում կամ ինքնաթիռի ռեժիմում, Wi-Fi ցանցում գրանցվելուն պես զանգերն ավտոմատ կերպով կկատարվեն «Wi-Fi Calling»-ի միջոցով:

Ծառայության ակտիվ լինելու կարգավիճակը երևում է սմարթֆոնի էկրանին: VoWi-Fi-ի կարգավիճակը կարելի է ստուգել նաև *412# հրահանգի միջոցով:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031