Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող գերիներին». գործարկվել է կայքը, որտեղ հնարավոր է տեսնել բոլոր 150-ի անունները

Դեկտեմբեր 12,2023 16:15

Գործարկվել է կայքը, որտեղ հնարավոր է տեսնել բոլոր 150 գերիների անունները:

Վառելիքի, դեղորայքի և սննդամթերքի իննամսյա ապօրինի շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց արյունահեղ ռազմական հարձակում՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչի հետևանքով եղան հարյուրավոր զոհեր և հազարավոր վիրավորներ։ Այդ ներխուժումը հանգեցրեց այնտեղից ազգությամբ գրեթե բոլոր՝ 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանմանը: Աշխարհի մեծ մասի համոզմամբ, կատարվածն աներկբայորեն էթնիկ զտում է: Իրավապաշտպան խմբերն Ադրբեջանի գործողությունները որակել են որպես ցեղասպանություն։

Հայաստան մեկնել փորձելիս ապօրինաբար կալանավորվել է հայտնի հայ բարերար, հումանիստ, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա ձերբակալությունը մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ նրա շնորհիվ Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող միջազգային ուշադրությունը նրան դարձրել էր Բաքվի կառավարության թիրախ: Ռուբենը մեկն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն բնակիչներից, որոնք վերջերս կամայականորեն ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով և ապօրինաբար պահվում են կալանքի տակ։ Ձերբակալված են նաև Հանրապետության երեք նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և նախկին  ու ներկա այլ պաշտոնյաներ՝ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Բազմաթիվ այլ հայեր ևս շարունակում են ապօրինաբար բանտարկված մնալ։ Խիստ մտահոգիչ է բանտարկյալների առողջության և կալանքի պայմանների մասին չափազանց սուղ տեղեկատվությունը:

Այդ անձինք կալանավորված են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտումներով, ներառյալ մարդու իրավունքների ՄԱԿ-ի և եվրոպական կոնվենցիաները, որոնց միացած է Ադրբեջանը:

Խորը մտահոգության տեղիք են տալիս նրանց կալանքի պայմանները, ինչպես նաև ընտանիքների հետ անբավարար շփումները, կանոնավոր անկախ մշտադիտարկման կամ հյուպատոսական հասանելիության բացակայությունը և տեղական ու միջազգային իրավաբանների մուտքի մերժումը: Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավական չափորոշիչները և մարդու իրավունքները, որոնցից կախված են խաղաղությունն ու կայունությունը։

Յուրաքանչյուր օրը կարևոր է բանտարկյալների կյանքի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ներառի նրանց ազատումը։

Նախագահ Իլհամ Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալված բոլոր անձանց։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031