Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այս վարկի նպատակը դպրոց, մանկապարտեզ կառուցելն է, ի՞նչն է խանգարում գնալ եւ դպրոց կառուցելու համար վարկ վերցնել»․ Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 12,2023 12:34

«Հերթական անգամ պարտք ենք շալակում։ Եվ այդ պարտքը, որն ընդամենը կառավարության ընթացիկ գործունեության ֆինանսավորում է, փաթեթավորվում է շատ գեղեցիկ բանտիկներով»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հավելեց․ «Եթե այս վարկի նպատակը դպրոց, մանկապարտեզ կառուցելն է, ի՞նչն է խանգարում գնալ եւ դպրոց կառուցելու համար վարկ վերցնել»։

Պատգամավորն ասաց, որ իր ձեռքին է հոկտեմբերի վերջի դրությամբ արտաքին վարկերի եւ փոխառությունների գծով տոկոսադրույքները, որը 3,7 տոկոս է կազմում։ «Ճիշտ է, վարկերը երկարաժամկետ են, ինչ-որ մի մաս ավելի էժան վարկերի ժամանակ է վերցված։ Բայց սա կոնկրետ մոտ 6 տոկոսանոց վարկ է։ Որպես կանոն՝ այսպիսի ենթակառուցվածքային ծրագրերին կցվում էր կապիտալ ծախսումների համար դրամաշնորհ։ Եվ եթե վարկին գումարն ենք այս կապիտալ ծախսերի դրամաշնորհը, տեսնում ենք, որ տոկոսադրույքներն իջնում են։ Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ կառավարությունն այս տրամաբանական մոտեցումից դուրս եկավ։ Գիտե՞ք ինչու, որովհետեւ ցանկացած այդպիսի վարկային համաձայնագրի այդ համաձայնագրից պատիկ անգամ մեծ բարեվարքության կանոններ են պարտադրվում, թե ինչպես պետք է այդ ծրագիրը կառավարվի։ Միգուցե այդտե՞ղ է խնդիրը, թե ինչո՞ւ է կառավարությունը գնում այս եղանակով՝ խուսափելով կոնկրետ թիրախային ու ծրագրային վարկերից»,- ասաց նա։

Նշենք, որ այս համաձայնագրով ՀՀ կառավարությունը բյուջետային աջակցության վարկ է ներգրավում՝ 50 մլն եվրո գումարի չափով։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031