Լրահոս
Օրվա լրահոսը

Արարքցյանը միշտ հավատարիմ մնաց ինքն իրեն և պետականությանը. Արմեն Սարգսյան

Դեկտեմբեր 13,2023 17:14

Խոր ցավ ապրեցի պետական ու քաղաքական գործիչ, համալսարանական իմ  գործընկեր, ընկեր,Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ:

Անհատականություններ կան, որոնք չլինելով ակտիվ քաղաքական ասպարեզում, թվում է, թե լուռ են: Սակայն դա ոչ թե լռություն է, այլ՝ նվիրվածություն պետականության վերաբերյալ իրենց սկզբունքներին ու գաղափարներին, որոնց հավատարիմ են մնում մինչև վերջ: Բաբկեն Արարքցյանը, կանգնած լինելով  1988թ. ազգային շարժման և Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման ու կայացման ակունքներում, միշտ հավատարիմ մնաց ինքն իրեն և պետականությանը:

Ցավակցություններս եմ հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը:

Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031