Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Գրան Պրիի հաղթող, Տաթեւ Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր

Դեկտեմբեր 13,2023 23:40

Քաթարի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունեցող Գրան Պրի մրցաշարում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ քաշային կարգում երկամարտում արձանագրեց 232 կգ եւ նվաճեց չեմպիոնի կոչումը՝ միեւնույն ժամանակ արժանանալով նաեւ երկու փոքր արծաթի պոկում եւ հրում վարժություններում։

Տաթեւ Հակոբյանը նույն քաշային կարգում փոքր ոսկե մեդալ նվաճեց հրում վարժությունում՝ 107 կգ, բրոնզ վերցրեց  հրումում՝ 123 կգ եւ երկամարտի 230 կգ արդյունքով դարձավ երրորդ մրցանակակիր։

Անցած երեք օրերին մեր ծանրորդները Դոհայի մրցահարթակում տարբեր հաջողություններ են արձանագրել։ Տղամարդկանց պայքարում 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370  (170+200) կիլոգրամով զբաղեցրել է 2-րդ տեղը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ երրորդը՝ 391 կգ, Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշակին կարգում պայքարն ավարտել է 7-րդ տեղում՝ 370 կգ, իսկ Լիանա Գյուրջյանը, որը հանդես էր գալիս «B» խմբում, երկամարտի 213 կգ արդյունքով բավարարվել է 16-րդ հորիզոնականով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031