Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ներկայացուցիչներն այցելել են այս պահին ձերբակալված անձանց»․ ՄԻՊ-ը՝ Նորատուսում ստեղծված իրավիճակի մասին

Դեկտեմբեր 21,2023 13:24

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գեղարքունիքի մարզում բողոքի ցույցերին,  երբ մարդիկ դժգոհում են, որ ջրային պարեկները թույլ չեն տալիս ձկնորսությամբ զբաղվել։ Պաշտպանն ասաց, որ այս հարցով ուսումնասիրություններ են սկսել։ «Իմ հանձնարարությամբ իմ ներկայացուցիչներն այցելել են նաեւ այս պահին ձերբակալված անձանց։ Մենք լսել ենք նաեւ նրանց մտահոգությունները։ Այս պահին ուսումնասիրում ենք խնդրի հետ կապված գլոբալ հարցը, որովհետեւ բնական է, որ բոլոր ոլորտներում էլ պետությունը հստակ պարտավորություններ ունի։ Եվ կարեւոր է հասկանալ, թե պարտավորությունների որ մասն է կատարվում, ոչ մասը չի կատարվում եւ ի՞նչ ձեւով է հնարավոր իրականացնել այդ պարտավորությունների կատարումը։ Դրանից բացի, նաեւ ուսումնասիրում ենք մյուս կտորը, որը վերաբերում է տարբեր իրավապահ մարմինների գործողություններին։ Ամբողջական ուսումնասիրությունից հետո արդեն հանդես ենք գալու հստակ առաջարկներով։ Եվ եթե կարիք լինի, նաեւ հանդես ենք գալու տարբեր պետական մարմինների գործողությունների հետ կապված հստակ գնահատականներով»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Հարցին, թե իրեն պարզաբանվե՞լ է, ինչո՞ւ են կարմիր բերետավորները մտել Նորատուս գյուղ եւ առանց որեւէ բացատրության բերման ենթարկել մարդկանց, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Մենք այս պահին լսել ենք քաղաքացիների տեսակետը, թե ինչ են նրանք ասում խնդրի ու իրավիճակի առնչությամբ։ Մենք ընդամենը բանավոր հաղորդակցություն ենք իրականացրել պետական մարմինների հետ։ Բայց որպեսզի կարողանանք հստակ գնահատական տալ, կարիք ունենք նաեւ ստանալ հստակ տեղեկատվություն պետական մարմիններից»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031