Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության երեկվանից նախկին պետը ՔՊ-ի դրամահավաքին նվիրաբերել էր 2 մլն դրամ

Դեկտեմբեր 27,2023 11:19

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ հուլիսի 31-ին՝ «Դվին» ռեստորանում ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին, նվիրատվություն է կատարել 996 նվիրատու. ովքե՞ր են ամենաշռայլները։
Շարունակելով ուսումնասիրել 509 մլն դրամ նվիրատվություն արած 996 հոգուց բաղկացած ցանկը՝ հանգեցինք հետաքրքիր փաստերի։

Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության երեկվանից նախկին պետ Խորեն Գրիգորյանը ՔՊ-ի դրամահավաքին նվիրաբերել է 2 մլն դրամ։ Թեեւ Գրիգորյանը շռայլ է գտնվել իշխանության հանդեպ, սակայն նրա բախտը ստանձնած պաշտոնի հարցում չբերեց։
Հաջորդ նվիրատուն, որը ՔՊ-ին նվիրաբերել է 1 մլն դրամ, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախկին ղեկավար, այժմ Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանն է։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031