Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով. ճիշտ ճանապարհ է, այսքան միջնորդների առկայության դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և ոչ արդյունավետ. Ղարիբաշվիլի

Հունվար 18,2024 16:18 Share

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ նշել է, որ Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան եղբայրական և բարեկամ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։

🗣«Հավելեմ, որ գիտեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով։ Անձամբ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, քանի որ այսքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի առկայության դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և ոչ արդյունավետ:

❕Ուստի նրանց հաջողություն եմ մաղթում։ Ես իսկապես հույս ունեմ, որ նրանք շուտով լուծում կգտնեն և կստորագրեն խաղաղության պայմանագիր»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Region monitor

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել