Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված է պատասխանատվություն 

Հունվար 24,2024 16:37 Share

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Իսակովի պողոտայում ձին և քուռակը անօգնական վիճակում են հայտնվել:

Դեպքի վայրից հայտնում են, որ քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել:

Ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել հարակից դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր։

Ապա դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, իրականացված աշխատանքներից հետո հայտնաբերվել է կենդանիների սեփականատերը և նրանց տեղափոխել։

Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք կենդանական աշխարհի նկատմամբ ցուցաբերել պատասխանատու և հոգատար վերաբերմունք՝ մասնավորապես դրանց պահման և խնամքի պարտադիր պահանջների ապահովմամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 307 հոդված համաձայն սահմանված է պատասխանատվություն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ պատիժ համապատասխանաբար տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել