Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդիկ ուսանողների տոնական քայլերթը՝ Գյումրիում

Հունվար 24,2024 21:12

Գյումրու «Պրոգրես» համալսարանի ազգությամբ հնդիկ ուսանողները Հնդկաստանում Սուրբ Ռամի ծննդյան տաճարի օծման առիթով նախորդ օրը տոնական քայլերթ են կազմակերպել  այս քաղաքի կենտրոնական հատվածում։  Հնդիկների կողմից նման տոնական երթ տեղի է ունեցել աշխարհի 63 երկրներում։

Այս մասին տեղեկանում ենք Գյումրու «Պրոգրես» համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական կայքից, որտեղ տեղադրված է տեսանյութ այդ երթից։ Երթը հսկում են գյումրեցի ոստիկանները։

Նշենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ օտարազգի ուսանողները սկսել են ուսանել Գյումրիում։

Նրանց կարելի է հանդիպել ոչ միայն այս քաղաքի փողոցներում, սրճարաններում, տրանսպորտում, այլ բուժհաստատություններում, քանի որ նրանց մեծ մասը Գյումրու «Պրոգրես» համալսարանում սովորում է բուժական գործ ու պրակտիկան անցկացնում հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում։

«Պրոգրես» համալսարանի հիմնադիր Ռաֆիկ Խաչատրյանի տեղեկացմամբ, շուրջ 200 ուսանողներ կան սովորող աշխարհի 12 երկրներից՝ Հնդկաստանից, Չինաստանից, Ինդոնեզիայից, Շրի Լանկայից, աֆրիկյան տարբեր պետություններից, Իտալիայից ու Ռուսաստանի Դաշնությունից։ Նրանց թիվը, ըստ Ռաֆիկ Խաչատրյանի, գնալով ավելանում է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Հայաստանի հանրային ռադիոյի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031