Լրահոս
Օրվա լրահոսը

Պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին, ցավոք, ոչ մի անվանում չի խանգարի. Գևորգ Դանիելյան

Հունվար 31,2024 12:34

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարության «e-draft» կայքում դրված որոշման նախագծով փորձ է արվում մի խումբ պատմաբանների առաջարկով  «Հայոց պատմություն» դասընթացի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» արտահայտությամբ։ Հիրավի հաջողված և համընդգրկուն եզրույթից հրաժարվելը բացատրվում է այն պատճառաբանությամբ, որ «Հայոց պատմություն» անվանումը «… հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության»: Միաժամանակ առաջարկվում է ընդօրինակել այլ երկրներում ընդունված ձևաչափին՝ «Ղազախստանի պատմություն», «Հնդկաստանի պատմություն» և այլն:

Հարգելիներս, եզրութաբանությունը հայագիտության, ազգային ինքնության անքակտելի տարրերից է, ուստի պետք չէ իբր պետականությունից շեղվելու հնարավոր պատճառը փնտրել դարեր շարունակ փորձություն անցած և համընդհանուր ընդունելության արժանացած անվանումների մեջ: Ազգային ինքնատիպությունը միջազգային նորմերով պաշտպանվող համաշխարհային մշակույթի արժեք է: Մովսես Խորենացին իր նույնանուն գործում առավելապես հենց Հայոց պետականությանն է անդրադարձել, իսկ պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին, ցավոք, ոչ մի անվանում չի խանգարի:

e-draft.am-ում կարող եք մասնակցել նախագծի քվեարկությանը…

Ահա հղումը, որով կարող եք քվեարկել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031