Լրահոս
Օրվա լրահոսը

«Սևան» ազգային պարկի աշխատակիցների գործունեությանը խոչընդոտելու վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձի նկատմամբ, որոնցից 4-ի խափանման միջոց է ընտրվել կալանքը

Փետրվար 08,2024 16:51

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարածվող տեղեկատվությունը, որ 2023թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը։

Նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձանց նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը։

Հ․Գ․ Բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ կատարել անհրաժեշտ ճշտումներ։ Համենայնդեպս փաստերի ստուգման ոսկե կանոններից մեկը հենց դա է։

Գուցե այդ դեպքում նույն բարեխղճությունը թույլ չտար սխալ տեղեկատվության հիման վրա անպատեհ և անհիմն որակումներ տալ իրավասու մարմիններին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829