Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին «Յարխուշտա» ռազմական պարով և երկար ծափերով

Փետրվար 09,2024 13:34

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը։

The farewell ceremony of the choreographer, artistic director and founder of Karin Armenian Folk Song and Dance Group Gagik Ginosyan took place at the Komitas Chamber Music House of Yerevan, Armenia

Աշակերտները նրան ճանապարհեցին Յարխուշտա ռազմական պարով։

Հաջորդեցին հավաքված հոծ բազմության չդադարող ծափահարությունները։

The farewell ceremony of the choreographer, artistic director and founder of Karin Armenian Folk Song and Dance Group Gagik Ginosyan took place at the Komitas Chamber Music House of Yerevan, Armenia

Հուզիչ ծեսի ընթացքում մեծ, թե փոքր, տղամարդ, թե կին՝ լալիս էին։

 

The farewell ceremony of the choreographer, artistic director and founder of Karin Armenian Folk Song and Dance Group Gagik Ginosyan took place at the Komitas Chamber Music House of Yerevan, Armenia

Ավելի ուշ Եռաբլուրում Գագիկ Գինոսյանի հուղարկավորությունը կրկին ուղեկցվել է ազգային երգերով ու «Յարխուշտա» պարով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Որքանով տեղյակ եմ, հայ իրականության մեջ սա աննախադեպ իրադարձություն է, երբ հուղարկավորությունն ուղեկցվել է ազգային երգերով ու ռազմական պարով։ Սա նշանակում է որ Գագիկ Գինոսյանը մեր Հայրենիքին նվիրվել է անմնացորդ – թե իր ապրած կյանքով, թե նույնիսկ իր հուղարկավորությամբ։
    Հիշատակդ վառ կմնա մեր սրտերում, սիրելի Եղբայր և մենք կրկին ու կրկին ենք դիտելու և կարդալու քո զուլալ մտքերը, ակունքային երգերն ու ազգային խրոխտ պարերը, վարակվենք քո հայկականությամբ և փորձենք հասկանալ այն գլխավորը, որը դու հասկացել ես վաղուց, իսկ մենք անարդյունավետ որոնում ենք դա տարիներով։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829