Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանը 3D սքանավորման սարք է նվեր ստացել բարերար Վահե Բադալյանից

Փետրվար 12,2024 16:50

Օրերս Մատենադարանի թանգարանում կայացել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանի կողմից ձեռագրերի կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարքի նվիրաբերության արարողությունը։ Սարքի շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։

3D սքանավորման սարքի կիրառումն աննախադեպ է ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի կազմերի ուսումնասիրման ոլորտում, այլև լայն հնարավորություն է ընձեռում թանգարանային առարկաների սքանավորման և ուսումնասիրման համար։

«Այս տեխնոլոգիան ոչ միայն թույլ կտա ընդլայնել հայկական թվային գրադարանը, այլև պահպանել ու հասանելի դարձնել մեր հնագույն ձեռագրերն ինչպես ապագա սերունդներին, այնպես էլ միջազգային գիտական հանրությանը», – ասել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, շնորհակալություն հայտնելով բարերար Վահե Բադալյանին և շնորհավորելով գործընկերներին, կարևորել է Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման շարունակականությունը։

«Մեր բարերարի աջակցությամբ շարունակում ենք Մատենադարանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող գիտատեխնիկական բաժինների վերազինման և արդիականացման գործընթացը։ Թվայնացման բաժինը ձեռք է բերել եռաչափ սքանավորման մի սարք, որը մեր իրականության մեջ թանգարանային հատվածում, աննախադեպ է», – նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

 

Շնորհանդեսին ձեռագիր մատյանների կազմարարության պատմությանն է անդրադարձել Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը: Սքանավորման արդյունքները կնպաստեն նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Սա  Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման արտահայտություն է։

SoftConstruct տեխնոլոգիական ընկերություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829