Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Հանդում զոհվածները երկրապահներ էին․ Գագիկ Մելքոնյան

Փետրվար 13,2024 11:25

Պաշտպանության նախարարությունը հայտնել է,  որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ եւ վիրավորներ:

Գագիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ զոհվածները ԵԿՄ անդամներ են։

«Երկու զոհ կա եւ վիրավորներ, որոնց թիվը չի ասվում։ Զոհերը ԵԿՄ անդամ են։ Այնտեղ հատված կա, որ երկրապահներն իրենք են պահում»,- ասաց Մելքոնյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829