Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. Վրաստանի վարչապետն ընդունել է հրավերը

Փետրվար 23,2024 19:45

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի վարչապետը ընդունել է հրավերը:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829