Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողների միությունն ու մանկավարժականի ուսխորհուրդը հուշագիր են կնքել

Փետրվար 26,2024 14:00

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը օրերս հանդիպել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների հետ: Այս տարի բուհի ուսխորհուրդը նշում է ստեղծման 30-ամյակը եւ տարատեսակ կառույցների հետ համագործակցություն է սկսում: Հայաստանի գրողների միության հետ համագործակցությունը «Երիտասարդ գրականասերների ակումբի» առաջարկով է իրականանում:

«Մեր 30 տարվա գործունեության ընթացքում համագործակցել ենք կրթական, մշակութային, տնտեսական եւ այլ տեսակի կառույցների հետ: Այս անգամ որոշել ենք դրանց տալ ավելի պաշտոնական տեսք եւ կնքել նաեւ փոխհամագործակցության մասին վկայող հուշագրեր»,- նշեց բուհի ուսխորհրդի նախագահ Պարույր Գալստյանը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ասաց, որ միությունը միշտ համագործակցում է բուհերի, ուսանողական ինքնակառավարման մարմինների հետ. «Ուսանողները հաճախ են այցելում միություն, ներկա գտնվում հանդիպումներին, գործնական պարապմունքներին, եւ այդ պատճառով է, որ հուշագրերից զատ կարեւոր են համատեղ նախագծերն ու գրողների հետ հանդիպումները»:

Էդվարդ Միլիտոնյանը երիտասարդներին խորհուրդ տվեց կարդալ ոչ միայն հայ, ռուս եւ արեւմտյան դասականներին, այլեւ ժամանակակից գրողներին՝ տեղեկացված լինելու համար: Ուսանողները նաեւ հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու ՀԳՄ նախագահին: Իսկ հանդիպումն ավարտվեց հուշագրի ստորագրմամբ։

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
24.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829