Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կանանց 52 տոկոսը աշխատանք չունի և չի փնտրել. JAMnews

Մարտ 11,2024 14:04

JAMnews. Հայաստանում իրականացված հետազոտությունները վկայում են, որ երկրի աշխատուժի 54 տոկոսը կանայք ենք, 46 տոկոսը՝ տղամարդիկ: Չնայած քանակական առավելությանը՝ կանանց մեծ զանգված՝ 52 տոկոսը, կամ շուրջ 620 հազար մարդ, երբևէ չի աշխատել և աշխատանք չի փնտրել: Աշխատուժից դուրս մնացած է համարվում տղամարդկանց ընդամենը 29 տոկոսը:

Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի կանայք և տղամարդիկ-2023» զեկույցից: Սրանք այս պահին առկա ամենաթարմ տվյալներն են, որոնք ներկայացնում են 2022 թ.-ի ամփոփ պատկերը:

Կանանց շրջանում աշխատուժի մասնակցության մակարդակը ցածր է

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝  իգական սեռի բնակչության 48 տոկոսն է զբաղված կամ փնտրում է աշխատանք: 15-74 տարեկան կանանց 52 տոկոսը, այն է՝ 620 հազար քաղաքացի, աշխատանք չի ունեցել և չի էլ փնտրել: Նրանք հիմնականում (43 տոկոսը)  զբաղված են եղել տնային տնտեսությամբ:

Զբաղված կամ աշխատանք փնտրող տղամարդկանց թիվն անհամեմատ ավելի մեծ է՝ 71 տոկոս:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում աշխատանք չունի կանանց 68 տոկոսը և տղամարդկանց 32 տոկոսը: Ըստ պատճառների տոկոսային բաշխվածությունը կարող եք տեսնել գծապատկերում՝

Հարկ է նկատի ունենալ նաև այն, որ 15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 37 տոկոսը չի սովորել և չի աշխատել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031