Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը այն չի՝ սիրում ես Հայկին, Իշխանին, Գեղամին, Շարմազանովին, թե չես սիրում, մի պարզ խնդիր է՝ հայրենիք, պետություն ունենալ ուզո՞ւմ ես». Մամիջանյան

Մարտ 14,2024 13:22

Այսօր լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ փողոցային շարժման ներքո պետք է իշխանությունները հեռանան. «Ես այլ օրակարգի տրամաբանությունը չեմ հասկանում: Իսկ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ՝ ապահովելու համար լայն հասարակության կոնսոլիդացիա: Այստեղ խնդիրը այն չի՝ սիրում ես Հայկին, Իշխանին, Գեղամին, Շարմազանովին, թե չես սիրում: Մի պարզ խնդիր է՝ հայրենիք, պետություն ունենալ ուզո՞ւմ ես, թե՞ չես ուզում: Եթե ուզում ես, ապա միակ տարբերակը Փաշինյանին հեռացնելն է: Վերջը մոտ է, մենք պիտի պատասխանենք՝ Փաշինյանի՞ վերջը, թե՞ Հայաստանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031