Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքին Հանդը նոր չէ ադրբեջանցիների թիրախում` 2022թ․ սեպտեմբերից հետո ադրբեջանցիները ներխուժեցին գյուղ». «Հրապարակ»

Մարտ 15,2024 11:18

Չնայած ամեն օր խոսում են պատերազմից, բայց Ներքին Հանդը լքելու ցանկություն գյուղացիները չունեն։ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը երեկ ասաց՝ այս պահին հանգիստ է, սակայն փետրվարյան դեպքերից հետո գյուղի ժողովուրդն անհանգիստ է։

«Ներքին Հանդը նոր չէ ադրբեջանցիների թիրախում` 2022թ․ սեպտեմբերից հետո ադրբեջանցիները ներխուժեցին գյուղ։ Լսում ենք, որ հնարավոր է պատերազմ լինի, Դուք չե՞ք լսում։ Բայց գյուղացիները չեն ընկճվում, իրենց առօրյա հոգսերով են զբաղվում այս պահին, իսկ թե հետո ինչ կլինի՝ Աստված գիտի։ Գյուղը մեծ չէ՝ 15-20 հոգի է ապրում, ամեն օր հանդիպում ենք, հարցնում են՝ բա ո՞նց կլինի մեր վիճակը»,- ասաց համայնքապետը։ Այս հարցի պատասխանը փորձել են ստանալ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից, բայց նա էլ չգիտի։

Նա գյուղացիներին զինելու անհրաժեշտություն է տեսնում, իշխանություններին մշտապես դիմել է այս հարցով․ «Պիտի վաղուց զինված լինեինք, ամեն ընտանիքում պիտի առնվազն 1-2 հատ զենք լինի։ Ամեն օր ես դրա համար դիմում եմ այս հարցով։ Փետրվարի 13-ի դեպքերի ժամանակ մարզպետն էլ եկավ, ոչ մի բան էլ չգիտի, մեզ նման անորոշության մեջ է»։ Հարցին՝ մտահոգություն ունեք, որ Տավուշի գյուղերի ճակատագրի՞ն կարժանանան նաեւ Սյունիքի գյուղերը, ասաց․ «Դե, այս պահին պայքարում ենք, որ նման բան չլինի, մնում ենք գյուղում։ Եթե 2022թ․ սեպտեմբերի 13-ին գյուղը լքեինք, գուցե Ձեր ասածը լիներ, բայց ապրում ենք գյուղում, գյուղացիներն էլ մնում են, թեկուզ՝ շատ դժվարությամբ»։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031