Լրահոս
Օրվա լրահոսը

Նովիկովին ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու հարցը Սիմոնյանը Տիխանովսկայայի հետ չի քննարկել. ԱԺ նախագահի խոսնակ

Մարտ 22,2024 18:25

«Ազատություն». Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խոսնակը «Ազատության» հարցին ի պատասխան հերքեց բելառուսական աղբյուրների հաղորդումը, ըստ որի՝ չի բացառվում, որ Հայաստանը քաղաքական ապաստան տա Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվող Յարոսլավ Նովիկովին։

Բելառուսական աղբյուրները վկայակոչել էին Բելառուսի վտարանդի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակին։ Ըստ լրատվամիջոցների՝ Ժնևում Տիխանովսկայան Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիր երիտասարդի հարցը, ինչին ի պատասխան՝ հայկական պատվիրակության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ Հայաստանը քաղաքական ապաստան կտա Նովիկովին։

Սիմոնյանի հետ հանդիպումից X-ի իր էջում լուսանկար հրապարակած Բելառուսի ընդդիմության առաջնորդը, այդուհանդերձ, գրառման մեջ Նովիկովի թեմային չէր անդրադարձել։

«Պաշտոնական հանդիպում Տիխանովսկայայի հետ չի եղել: Միջանցքում տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում քննարկվել է Տիխանովսկայայի՝ Վեհաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթի անդրադարձը Հայաստանի Հանրապետության իրավիճակին: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանը դրական կերպով ներկայացնելու համար և, օգտվելով առիթից, նա ներկայացրել է նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և դրա կապը աշխարհքաղաքական այլ իրադարձությունների հետ», – «Ազատությանը» փոխանցեց Նելլի Ղուլյանը՝ ընդգծելով. – «Ինչ վերաբերում է Յարոսլավ Նովիկովին քաղաքական ապաստան տալուն կամ առհասարակ այդ հարցի քննարկմանը՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ընդհանրապես չի քննարկվել»:

Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031