Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված վիրավոր քաղաքացիներից 2-ը բուժհաստատությունում են, 3-րդը վնասազերծված է

Մարտ 24,2024 19:35

Այսօր Ժամը 17:00-ի սահմաններում 3 զինված անձինք փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, իրենց իսկ, գործադրած նռնակի պայթյունի պատճառով նրանցից 2-ը վիրավորել էին ու տեղափոխվել են բուժհաստատություն: Լրագրողների հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ի վերջո, վնասազերծվել է  երրորդ քաղաքացին:

Արդյոք նա կապ ունի «Սասնա ծռերի» հետ՝ այս հարցին ի պատասխան, Նարեկ Սարգսյանն ասաց, որ ավելի ուշ  տեղեկություններ կհայտնեն: Հավելեց, որ մնացածը կպարզվի քննության ընթացքում: Ասաց նաեւ , որ տուժած ոստիկաններ չկան: «Ոչ հասկանալի բառեր էր ասում, ոչ ադեկվատ վիճակում էր»,-երրորդ քաղաքացու մասին նշեց Նարեկ Սարգսյանը:  Նրա պահանջի մասին նա մանրամասներ չհայտնեց:

Նարեկ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ Մարտական եղբայրության ձերբակալված բոլոր անդամներն ազատ են արձակվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031