ՀՀ նոր Սահմանադրությունը պետք է արտահայտի այն աշխարհընկալումն ու իրողությունները, որն ունի այս պահին հայ ժողովուրդը․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբեն Ռուբինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նույնպես հարգանքի տուրք մատուցեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։

Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է ընդդիմությանը՝ ասաց՝ երբ ծանոթանան Սահմանադրության տեքստին, գուցե, ասեն՝ այո․ «Ես համարում եմ, որ իրենք ունակ են բանական կերպով քննարկել տեքստը, ես համարում եմ, որ բանավեճի մեջ կարող է ծնվել ճշմարտությունը։ Հիմա ես կարծում եմ՝ մեր ընդդիմադիր գործընկերները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը հետևյալ փիլիսոփայական հարցի շուրջ։ Տեսեք, իրենք ասում են, որ վարչապետ Փաշինյանը ասեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և հետևաբար սադրեց պատերազմ։ Շատ լավ, բա այդ տրամաբանությամբ իրենք ինչո՞ւ են համարում, որ նոր սահմանադրության մեջ պետք է… Խնդրում եմ ասածս մի դիտարկել Ադրբեջանի պնդումների համատեքստում, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանի պնդումները մենք չենք կիսում։ Եթե իրենք համարում են, որ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ» նշանակում է սադրել պատերազմ, բա ինչի՞ են պնդում, որ անկախության հռչակագիրը անպայման պետք է հղում լինի սահմանադրության մեջ։ Տեսեք, ես որևէ դիրքորոշում հիմա չեմ արտահայտում, բայց ինձ հետաքրքիր կլիներ լսել իրենց հիմնավորումը»
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ





















































