Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչության վերաբերյալ որևէ համահունչ վարկած դեռ չի հնչել. Դմիտրի Պեսկով

Մարտ 25,2024 14:04

Ինչպես հայտնում է TACC-ը, Պուտինն այսօր հանդիպում կանցկացնի՝ քննարկելու «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունից հետո ձեռնարկված միջոցառումները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այսօր կեսօրից երեկոյան, նախագահը մտադիր է հանդիպում կազմակերպել՝ քննարկելու ահաբեկչությունից հետո ձեռնարկված միջոցառումները, որին կմասնակցեն անվտանգության բլոկի, սոցիալական բլոկի  և երկու շրջանների՝ Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի ղեկավարները։ Ակնկալում ենք, որ այն կլինի բաց ռեժիմով»,- ասել է նա։

Ըստ Պեսկովի՝ Կրեմլը չի մեկնաբանի հետաքննության ընթացքը։ Ահաբեկչության վերաբերյալ որևէ համահունչ վարկած դեռ չի հնչել, պետք է սպասել անվտանգության ուժերի աշխատանքի ավարտին։

Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՌԴ հատուկ ծառայություններն ինքնուրույն են աշխատում ահաբեկչության բացահայտման վրա, այլ երկրների օգնության մասին խոսք չկա և որ Կրեմլը չի մասնակցում ՌԴ-ում մահապատժի վերացման օրինագիծը չեղարկելու քննարկմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031