Լրահոս
Օրվա լրահոսը

«START+»․ «Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և սիրելի հավելվածներն առանց սահմանափակման

Մարտ 26,2024 15:47

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «START+» կանխավճարային սակագնային պլանը, որը ներառում է «Kinodaran» հավելվածի բաժանորդագրություն, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե (ցանցի ներսում, ՀՀ այլ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, ինչպես նաև Հնդկաստան) խոսելաժամանակ, թոփ հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն («Facebook», «Messenger», «Instagram», «WhatsApp», «Telegram», «Zoom», «Viber», «Zangi», «Snapchat», «Spotify», «X», «TikTok», «ClubHouse», «IMUSIC», «Skype», «Apple Music»), 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր։

Ի դեպ, «START+» սակագնային պլանի բաժանորդները «Kinodaran»-ից օգտվում են առանց բաժանորդագրության վճարի, իսկ սիրելի թոփ հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում։

«Ծառայությունների և հաճախորդների սպասարկման որակը բարելավելու ձգտմամբ և հաստատելով տեխնոլոգիական առաջատարի իր կարգավիճակը՝ Վիվա-ՄՏՍ-ը նոր՝ «START+» սակագնային պլանով ևս մեկ անգամ ցույց է տալիս դեպի նոր թվային և հեռահաղորդակցման ծառայություններ մուտք տրամադրելու միջոցով իր հաճախորդների համար նոր արժեքներ ստեղծելու իր հանձնառությունը»,- նշեց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է։ Ֆիլմերը կարող եք դիտել ինտերնետին միացված և Ձեզ հարմար ցանկացած սարքով՝ սմարթֆոնով, համակարգչով, հեռուստացույցով կամ պլանշետով։ Սիրելի հաղորդումները կարելի է դիտել անսահմանափակ՝ ցանկացած ժամի։ Այստեղ միշտ կարելի է գտնել նոր և հետաքրքրիր բաներ, քանի որ «Kinodaran»-ն անընդհատ թարմացվում է նոր ֆիլմերով ու սերիալներով:

Ակտիվացման կոդ՝ *208*2500#

Ակտիվացման գին՝ 2500 դրամ/30 օր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031