Լրահոս
Օրվա լրահոսը

Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում

Մարտ 27,2024 16:36

Fastex-ը շարունակում է կրիպտոշուկային և Web3 ոլորտին նվիրված տեղեկատվական հանդիպումները ftNFT ֆիջիթալ սփեյսում։ Այստեղ մարտի 23-ին տեղի է ունեցել երկրորդ  հանդիպումը, որի շրջանակում ոլորտի մասնագետները միավորվել են ընթացիկ իրավիճակին ու զարգացումներին վերաբերող քննարկումների շուրջ:

Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը:

Առաջին ելույթն Արտյոմ Հարությունյանինն էր, ով Web3 զարգացման հիմնադրամի համահիմնադիրն է: Նա խոսել է ապակենտրոնացված հավելվածների (dApps), դրանց զարգացման ուղիների, կիրառության և առավելությունների մասին, ինչպես նաև կիսվել է վիճակագրական տվյալներով և հայտնի հավելվածների գրանցած հաջողություններով:

«Firo» և «Skycryptor» ընկերությունների համահիմնադիր Արամ Ջիվանյանն անդրադարձել է բլոկչեյն տեխնոլոգիաներին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող են ընկերությունները և անհատները հաջողակ բիզնես ունենալ բլոկչեյնում:

Խոսնակների ելույթներին հաջորդել է պանելային ակտիվ քննարկումը, որին միացել է նաև Fastex-ի Web3-ի ղեկավար Արմեն Չախոյանը: Այդ շրջանակում խոսնակների և մասնակիցների միջև ստեղծվել է իրական կրիպտոմիջավայր, որտեղ քննարկվել են ոլորտի նորամուծությունները, մասնագետները կիսվել են իրենց փորձով և տեսլականով: Մասնակիցների շարքում էին նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Ավետիսյանը և նույն ֆակուլտետի ուսանողները, որոնք հարցեր են ուղղել խոսնակներին և ստացել սպառիչ պատասխաններ:

Web3 տեղեկատվական հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, և Fastex-ը լիահույս է, որ շատերի համար այս միջոցառումներն ուղեցույց կհանդիսանան Web3-ում իրենց ուղին կերտելու գործընթացում:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտովճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031