Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը և Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ապրիլ 01,2024 20:33 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն» ռ/կ.  Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Lավրովի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը:

Նախարարները քննարկել են մի շարք հարցեր, որոնց անդրադարձել են մեկ ամիս առաջ Անթալիայի դիվանագիտական հավաքի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:

Լավրովը և Ֆիդանը մասնավորապես խոսել են Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, այդ թվում` տարածաշրջանային ձևաչափով «3+3» հարթակի գործարկման մասին:

Անդրադարձ է եղել նաև ռուս-թուրքական համագործակցության որոշակի ուղղություններին և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: