Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Ամբողջ Հայաստանի Հանրապետությունը իրականում փրկվելու կարիք ունի, բայց այսպես կոչված «փրկիչներից» եւ այդ «փրկիչներին» մեկուսացնելու բժշկագիտական եւ ախտաբանական խնդիր է առաջացել»

Ապրիլ 02,2024 19:07

«Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսի օրը Նիկոլ Փաշինյանի արտաբերած մտքերին՝ ասաց. «Իհարկե, տխուր է, որ Հիսուս Քրիստոսի հարության այս առիթը եւս օգտագործվեց քաղաքական նպատակներով: Բայց պետք է արձանագրել, որ ավելի անհեթեթ պնդում, քան այն, որ Հիսուսը կարող է նույնացվել ինչ-որ քայլող կուսակցության հետ՝ տրամաբանական չի կարող լինել: Ուզում եմ նշել, որ փրկչի կերպարին մոտենալը, նմանվելը եւ համեմատվելը եզակի հոգեբանական, նաեւ ախտաբանական երեւույթ է: Դեռ մինչ այս իրավիճակը «Քաղաքացիական պայմանագիրը» եւ նրա կողմից վարչապետ առաջադրված Նիկոլ Փաշինյանը, շատ գործիչներ փորձել են իրենց բոլոր արարքները մեկնաբանել «փրկչական» քողի ներքո:

Փրկիչ լինելու դափնիները հետապնդում են այնպիսի քաղաքական գործիչների, որոնք իրապես կտրված են իրականությունից եւ ունեն ինքնագնահատականի հետ կապված որոշակի խնդիրներ: Ընդ որում, որքան ցածր է տվյալ անձի կամ կառույցի ինքնագնահատականը, այդքան ավելի բարձրագոչ են դառնում նրանց հայտարարությունները եւ գործողությունները:

Սա մասնագետների համար լիովին բացատրելի է: Ուզում եմ հիշեցնել մահացու մեղքերին վերաբերող մի հատված, որ Աստծո անունը զուր իմաստով տալը մեծագույն մեղք է:

Հիսուսը երբեք չի հրաժարվել իր որեւէ խոսքից, իր որեւէ պատգամից, ծրագրից, որի մասին ինքը խոսել է»,- ասաց տիկին Դիլբարյանը եւ հավելեց, որ Փաշինյանի «փրկչական կերպարը» տարածվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ նրա որոշ աշխատակիցների վրա, որոնք էլ կարծում են, թե մայրաքաղաքի փողոցներում ծառերի կանաչ սպանդ իրականացնելով իրենք փրկում են Երեւանը: «Այո, Երեւանը, ինչպես նաեւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը իրականում փրկվելու կարիք ունի, բայց այսպես կոչված «փրկիչներից»: Արդեն բժշկագիտական խնդիր է առաջացել՝ մեկուսացնել «փրկիչներին»:

Բանախոսի կարծիքով, մեր ամբողջ խնդիրը միայն մեկ անձը չէ: «Ասում են չէ՞՝ մերժել Նիկոլին, մերժել Փաշինյանին: Դա սխալ կարգախոս է: Պետք է մերժել նիկոլականությունը: Ինֆանտիլիզմը՝ թերհասությունը, մանկամտությունը տարիքի հետ կապ չունի: Նիկոլ Փաշինյանը հեռանալու է յուրայինների դաշտից եւ մնալու է առանց հենարանի»,-ասաց տիկին Դիլբարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Քրիստոսը իր անձը զոհաբերեց՝մարդկանց փրկելու համար իսկ Նիկոլը ուրիշներին զոհեց ալիեւվի միլիադներից իր բաժինը ստանալու համար՝հեչ համեմատվելու չեն….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930