Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Ինձ միշտ թվացել է՝ շտապ օգնությանը դիմավորելը քաղաքավարություն է, արարողակարգային մի բան, այնինչ պատճառն այն է, որ մենք հասցեի ստանդարտ չունենք»

Ապրիլ 04,2024 12:38

«Այս փաթեթում 12 ստանդարտ է ներառված, որոնք վերաբերում են տարածական տվյալներին։ Մեկն առանձնացնեմ, որը վերաբերում է հասցեներին։ Այսօր օրինակ շտապ օգնություն ենք կանչում, հետո ստիպված ենք լինում իջնել ներքեւի փողոցում շտապ օգնությանը դիմավորել, որպեսզի ցույց տանք, թե այդ հասցեն որտեղ է գտնվում, որպեսզի մեքենան կարողանա մոտենալ»,-այս մասին այսօր կառավարության նիստում «2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը եւ ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

Թովմասյանին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ես առաջին անգամ եմ իմանում, թե մենք ինչու էինք գնում շտապ օգնությանը դիմավորելու։ Ինձ միշտ թվացել է, թե դա քաղաքավարությունից է, այնինչ պատճառն այն է, որ մենք հասցեի ստանդարտ չունենք։ Ինձ թվացել է, թե դա բժշկի նկատմամբ առանձնահատուկ հարգանքի դրսեւորում է, երբ մենք գնում փողոցում կանգնում ենք, որ շտապ օգնությունը․․․ արարողակարգային տրամաբանության մեջ էի նայում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930