Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը ծանոթացել է «Աբովյան» ՔԿՀ-ում իրենց հետ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման գործընթացին

Ապրիլ 04,2024 12:57

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների, ուսումնական հատվածի բարելավմանն ուղղված կապիտալ նորոգման աշխատանքներին, իրենց հետ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ կոմունալ-կենցաղային պայմանների ստեղծման գործընթացին:

Շրջայցի ընթացքում նախարարին ներկայացվել է շինարարական աշխատանքների ժամանակացույցը: Գրիգոր Մինասյանի կողմից տրվել են հանձնարարականներ:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930