Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլ 04,2024 13:21

Երևան քաղաքում՝

Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4- 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 24.0°C (1975թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -8.3°C (2004թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 9.6°C

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930