Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը՝ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին․ «Անհամաչափ ուժի կիրառման մասին դիմել ենք իրավասու մարմիններին, դա նշանակում է, որ կասկած ենք տեսել»

Ապրիլ 04,2024 13:38

Արդյոք Նարեկ Սամսոնյանին ձերբակալությունը, երբ ոստիկանները բիրտ ուժ էին կիրառել, իրավաչափ էր։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից։

Ի պատասխան հարցի, Մանասյանն ասաց, որ Սամսոնյանին ձերբակալելու կադրերը տեսնելուց եւ տեղեկատվությունը տարածվելուց հետո ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Սամսոնյանին եւ Սաղաթելյանին․ «Տվյալ համատեքստում մենք առնվազն կասկած ունեցել ենք՝ նկատի ունենալով այն, որ դիմել ենք իրավասու մարմիններին։ Պարզաբանում ենք պահանջել իրավասու մարմիններից, պարզաբանում ստանալուց հետո եզրահանգում կանենք։ Անհամաչափ ուժի կիրառման մասին առնվազն եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նշանակում է, որ կասկած ենք տեսել»։

Հարցին՝ արդյոք ՄԻՊ-ը մարդու իրավունքների խախտում կհամարի, եթե օրինակ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրից ինչ-որ հատված տրվի Ադրբեջանին, Մանասյանը պատասխանեց՝ անձանց իրավունքների ցանկացած խախտում եւ դրան ցանկացած միջամտություն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց կլինի․ «Այլ հարց է, թե ով է պատասխանատուն այդ իրավունքի խախտման համար։ Այստեղ պատասխանատու սուբյեկտների ամրագրման հարցը փոքր ինչ այլ է, եւ բնականաբար, դա ենթադրում է, որ պետք է տեղի ունենա համակողմանի բավարար վերլուծություն եւ ուսումնասիրություն հարցի առնչությամբ։ Մեր տարեկան հաղորդման մեջ լուրջ հատված նվիրել ենք սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Արձանագրել ենք իրավունքների բոլոր խախտումները, դրանց մի մասը ադրբեջանական զինծառայողների առկայության պատճառով են եւ նրանց գործողություների, բայց դա նաեւ ենթադրում է, որ հայաստանյան իրավասու մարմինները պետք է կոնկրետ գործողություններ իրացնեն, որոնք դարձյալ ներկայացված են տարեկան հաղորդման շրջանակներում՝ իրավունքների խախտումները կանխարգելելու եւ դրանց հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930